ՀՀ նախագահը ճիշտ ընտրություն է կատարել ԱԺ-ում իր նշանակման հարցում, վստահ է Վ.Դալլաքյանը10 սեպտեմբերի 2012 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում նախագահի նորանշանակ ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ քայլ է կատարել՝ նշանակելով իրեն ՀՀ նախագահի ներկայացուցիչ ԱԺ-ում: Այդ մասին նա այսօր հայտարարել է լրագրողներին խորհրդարանում՝ մեկնաբանելով իր նշանակումը: Ըստ նրա, նշանակման մասին պայմանավորվածություն վաղուց կար, տարբեր առաջարկներ կային: Դալլաքյանը հրաժարվել է մանրամասնել առաջարկները՝ ասելով. «Չեմ կարծում, թե պարտավոր են հրապարակել իմ զրույցների բովանդակությունը ՀՀ նախագահի հետ» Դալլաքյանը հավելել է, որ ուշադիր հետևում էր, թե ինչ պաշտոնների էին իրեն «նշանակում» ԶԼՄ-ները, սակայն, ունի մամուլի հետ շփման 17-ամյա պատգամավորական փորձ: «Դուք ինձ նշանակեցիք Վանաձորի քաղաքապետ, երիտասարդության գործերով նախարար, սոցապահովության նախարար, Քաղծառայության պետ: Ձեր շնորհիվ, ես բազմաթիվ պաշտոններ ստացա»,-նշեց նա հեգնանքով: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հետ համատեղ աշխատանքին, նկատի ունենալով նրա խիստ քննադատությունը նախագահի հասցեին նախորդ տարիներին, ապա Դալլաքյանն ասել է, որ դրա հետ կապված խնդիրներ չեն լինի: Նա նշել է, որ քննադատել է և առաջին, և երկրորդ, և երրորդ նախագահներին, սակայն, դա չի խանգարել, որ իր առաջադրած օրենսդրական նախաձեռնություններն ընդունվեն խորհրդարանի կողմից: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |