Վանաձորի նորընտիր քաղաքապետը պատրաստ է համագործակցել մրցակիցների հետ10 սեպտեմբերի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում կրկին հաղթանակ է տարել ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում եղել են իր կողքին, իրենց խորհուրդներով ու գործերով աջակցել հաղթանակի կերտմանը: «Մենք անսահման երախտապարտ ենք բոլոր վանաձորցիներին ցուցաբերած վստահության և անցած տարիների մեր աշխատանքը գնահատելու համար: Ձեր քվեն ավելի քան ոգևորող է: Հավաստիացնում ենք, որ այսուհետ ևս հավատարիմ ենք լինելու Վանաձորի շարունակական զարգացման քաղաքականությանը՝ փորձելով կերտել այն քաղաքը, որի մասին երազում ենք բոլորս: Վստահ ենք, որ անցած ՏԻՄ ընտրությունների ողջ գործընթացի օրինականությունն ու քաղաքակիրթ մթնոլորտը բոլորիս համատեղ ձեռքբերումն է: Ցանկանում ենք հաջողություն մաղթել մեր մրցակիցներին իրենց հետագա գործունեության մեջ և միաժամանակ տեղեկացնում, որ վերընտրված քաղաքապետը միշտ պատրաստ է լսել և, հնարավորության պարագայում, իրականություն դարձնել մեր քաղաքի զարգացմանն ուղղված բոլոր առաջարկներն ու ծրագրերը: Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում վանաձորցիներին և բոլոր նրանց, ովքեր հավատում են մեր քաղաքի փայլուն ապագային», -ասված է նորընտիր քաղաքապետի նախըտրական շտաբի տարածած հյատարարության մեջ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |