Հովսեփ Խուրշուդյան. Դեռ քննարկում չի եղել, ուստի Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը կստանա Թևան Պողոսյանը

Հովսեփ Խուրշուդյան. Դեռ քննարկում չի եղել, ուստի Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը կստանա Թևան Պողոսյանը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունում դեռևս չեն քննարկել այն հարցը, թե ով կվերցնի Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը, որից վերջինս հրաժարվել է, հետևաբար, այն բաժին կընկնի ընտրացուցակում 6-րդ համարի տակ գրանցված անկուսակցական Թևան Պողոսյանին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Ժառանգության» մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Խուրշուդյանը չի բացառել, որ կուսակցությունը կարող է քննարկել Հովհաննիսյանի մանդատի հարցը, սակայն, նշել է, որ օրակարգում այդ հարցը չկա:

Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը ուժի մեջ կմտնի ներկայացնելու պահից սկսած 15 օրվա ավարտին պես, եթե պատգամավորը չցանկանա այն ետ վերցնել:

Ինչպես ասել է PanARMENIAN.Net ին Խուրշուդյանը, Հովհաննիսյանի որոշումը կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---