ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՅՑԸ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցում Եվրոպայի հայկական համագումարը (ԵՀՀ), որի կենտրոնակայանը գտնվում է Մարսելում, պահանջել էր Եվրոպական դատարանից որոշում կայացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության անհնարինության մասին` Հայոց ցեղասպանությունը չճանաչելու դեպքում: ԵՀՀ հավաստիացմամբ, Եվրամիությունը պետք է պնդրի, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, քանի որ Եվրախորհրդարանը արդեն ընդունել է նման փաստաթուղթ: Սակայն բելգիացի, Բելգիայի Լեուվենի համալսարանի պրոֆեսոր Քոեն Լանաերցի գլխավորած դատական կոլեգիայի որոշման մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանի 1987 թվականի որոշումը քաղաքական բնույթ է կրում, եւ իրավական դաշտում հղումը այդ որոշմանը անհնար է:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---