Ճապոնիայի ֆինանսական համակարգի հարցերով նախարար Տադարիհո Մացուսիտան ինքնասպան է եղել

Ճապոնիայի ֆինանսական համակարգի հարցերով նախարար Տադարիհո Մացուսիտան ինքնասպան է եղել

PanARMENIAN.Net - Ճապոնիայի ֆինանսական համակարգի հարցերով և համատեղությամբ փոստային ծառայության բարեփոխումների նախարար Տադարիհո Մացուսիտան սեպտեմբերի 10-ին մահացած գտնվել է իր տանը:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ, նախարարը կախվել է: Ինքնասպանության պատճառներն առայժմ հայտնի չեն:

Ներկայումս հետաքննություն է իրականացվում: Հայտնի է միայն, որ սեպտեմբերի 10-ին նա մի շարք պաշտոնական հանդիպումներ էր չեղյալ հայտարարել, որոնց պետք է ներկա գտնվեր ողջ օրվա ընթացքում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---