ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է պաշտպանել Աֆղանստանում գտնվող արքայազն Հարիին![]() 10 սեպտեմբերի 2012 - 21:23 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ չի անհանգստանում բրիտանական արքայազն Հարիի անվտանգության համար, ով զինվորական ծառայություն է անցնում Աֆղանստանում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովի Աֆղանստանում, առանց բացառության, բոլոր զինծառայողների անվտանգությունը: Ավելի վաղ «Թալիբանի» գրոհայինները France-Presse գործակալությանը հայտարարել էին, որ կսպանեն արքայազն Հարիին, ով ժամանել է Գիլմենդ նահանգ` զինվորական ծառայության: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |