11 տարի է անցել Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից![]() 11 սեպտեմբերի 2012 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում հարգում են ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը: Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փենսիլվանիայում ընկած ինքնաթիռում մահացել են շուրջ երեք հազար մարդ: Նյու Յորքում WTC աշտարակների կործանման տեղում հուշակոթողի կառուցումը շարունակում է բանավեճեր առաջացնել ամերիկացիների շարքում: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, հուշակոթողի ողջ նախագիծը, դրա ավարտից հետո, կարժենա շուրջ 700 մլն դոլար: Սակայն համալիրի ամենամյա ծախսերը կկազմեն շուրջ 60 մլն դոլար: 2001-ի սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք հարում էին «Ալ Քայիդային», բաժանվելով 4 խմբերի, գրավեցին չորս ուղևորատար ինքնաթիռներ: Ահաբեկիչները երկու օդանավերն ուղորդեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա, որոնք գտնվում էին Նյու Յորքում` Մանհեթենի հարավային մասում: 19 ահաբեկիչներից բացի հարձակումների արդյունքում մահացել են 2977 հոգի աշխարհի 57 երկրներից, ևս 24-ն անհայտ կորել են: Այդ հարձակումների համար պատասխանատվությունն ընկնում է «Ալ Քայիդա» ահաբեկչական կազմակերպության վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |