ԱՄՆ-ն նախազգուշացնում է Իրանին, որ միջուկային խնդրի շուրջ բանակցությունների ժամանակը սահմանափակ է

ԱՄՆ-ն նախազգուշացնում է Իրանին, որ միջուկային խնդրի շուրջ բանակցությունների ժամանակը սահմանափակ է

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի խաղաղ կարգավորման հնարավորություն դեռևս կա, սակայն դա հավերժ չի շարունակվելու, ընդգծում են ամերիկյան իշխանությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նախագահը ձգտում է կանխել միջուկային զենքի` Իրանի ձեռքում հայտնվելը և այդ նպատակին հասնելու համար նա կօգտագործի բոլոր միջոցները, որոնք գտնվում են ԱՄՆ տրամադրության տակ»,-մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է միջուկային ոլորտում Իրանի գործունեությանը:

Ինչպես իր հերթին ընդգծել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, ԱՄՆ-ն մշտապես կապի մեջ է Իսրայելի հետ և Թել Ավիվի հետ քննարկում է միջուկային ծրագրին առնչվող հարցերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---