ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ

PanARMENIAN.Net - Փետրավրի 28-ին Պրահայում կհավաքվեն «Լեռնային Ղարաբաղի մերձակա գրավյալ ադրբեջանական տարածքներում ապօրինի բնակեցման փաստահավաք» հատուկ առաքելության անդամները, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»: Առաքելության անդամները կքննարկեն վերը նշված տարծքներում իրենց անցկացված դիտարկման արդյունքները: Տվայլ քննարկումներին կմասնակցեն Մինսկի խմբի բոլոր համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ա.Կասպրշիկը մտադիր է հանդես գալ առաջարկով, որը նախատեսում է ավելացնել դիտարկումների քանակը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում, քանի որ վերջին ժամանակներս ավելի հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Տվյալ հարցով Ա.Կասպրշիկը գրավոր դիմել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին, ԵԱՀԿ նախագահին եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Բացի այդ, հատուկ առաքելության անդամների հանդիպումների արդյունքների մասին կտեղեկացվեն նաեւ Ադրբեջնի եւ Հայաստանի արտգործնախարարները, որոնք Պրահա են ժամանելու մարտի 2-ին:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---