«Հրապարակ».Ռուբեն Հայրապետյանը վերադառնու՞մ է

«Հրապարակ».Ռուբեն Հայրապետյանը վերադառնու՞մ է

PanARMENIAN.Net - Թերթը գրում է. «Երեկ նորից արդիական էր Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` մանդատը վայր դնել-չդնելու թեման: Չնայած մանդատից հրաժարվելու դիմումն Աժ-ում ընթերցվել է սեպտեմբերի 5-ի նիստում, սակայն, ըստ Աժ կանոնակարգի, Հայրապետյանը 15 օրվա ընթացքում կարող է այն հետ վերցնել:

Նրա հայտնի հարցազրույցը տպավորություն էր առաջացրել, թե փոշմանել է: Երեկ անգամ որոշ ՀՀԿ-ականներ «Հրապարակի» լրագրողի հետ զրույցում դա չեն բացառել: «Ասում են, ասում են», - մասնավորապես այսպես է արձագանքել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` հավելելով. «Բոլոր տիպի խոսակցություններ կան, բայց քանի որ հաստատուն ինֆորմացիա չկա, որևէ մեկնաբանություն չունեմ»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---