Իրանը զգուշացնում է Բաքվին, որ կարող է փակել սահմանը և մեկուսացնել Նախիջևանը![]() 11 սեպտեմբերի 2012 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Իրանը սպառնացել է Ադրբեջանին փակել սահմանները: ANS PRESS-ի տեղեկատվության համաձայն, այդ սպառնալիքի մասին հայտնի է դարձել Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խորհրդի նիստի նախաշեմին, որը պետք է տեղի ունենա այսօր Գաբալայում: Այսպես, նիստի ընթացքում վերջին պահին չեղյալ է հայտարարվել Թուրքիայի քաղաքացիների համար Ադրբեջանի կողմից մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ համարելու մասին հարցի քննարկումը: Նման որոշումը կապված է ուղերձի հետ` պաշտոնական Բաքվի կողմից հասցեագրված Թուրքիային: Ուղերձում նշվում է, որ Թեհրանը նախազգուշացրել է Ադրբեջանին մուտքի արտոնագրի ռեժիմը հնարավոր երկուստեք չեղյալ հայտարարելու հետ կապված: Իրանական կողմը հայտարարել է, որ Թուրքիայի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելու դեպքում նման քայլ պետք է ձեռնարկվի նաև Իրանի նկատմամբ: Հակառակ դեպքում պաշտոնական Թեհրանը սպառնում է Բաքվին փակել միակ ճանապարահը, որը կապում է Նախիջևանն Ադրբեջանի այլ շրջանների հետ: Այդ հայտարարությունից հետո թուրքական կողմը համաձայնվել է, որպեսզի վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելը չդրվի քննարկման: Քանի որ եթե Իրանը նման քայլ ձեռնարկի, ապա Նախիջևանը կարող է լիովին մեկուսանալ Ադրբեջանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ընթացքում, որը տեղի կունենա Գաբալայում սեպտեմբերի 11-ին, նախատեսվում է 5 միջպետական համաձայնագրերի ստորագրում տարբեր ոլորտներում համագործակցության մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |