Ս. Ասատրյան. Արևելքում քնած մարդու սպանությունը տղամարդուն անհարիր ստորություն է համարվում![]() 11 սեպտեմբերի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ոչ մի իսլամական պետություն, բացի Պակիստանից, բացահայտ կերպով չի աջակցել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու ադրբեջանական իշխանությունների որոշմանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի հարցով փորձագետ Սարգիս Ասատրյանը: Նրա խոսքով, նույնիսկ Թուրքիան այս հարցում հանդես է գալիս բավական զգույշ հայտարարություններով: «Արևելյան ավանդույթներով քնած մարդու սպանությունը ստորություն է և հարիր չէ տղամարդուն»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է Ադրբեջանում Պակիստանի դեսպանի հայտարարություններին, ապա, Ասատրյանի խոսքով, Պակիստանն արդեն վաղուց հայտնի է իր հակահայկական քաղաքականությամբ: Միաժամանակ փորձագետը նշել է, որ իսլամական երկրներն այդպես էլ հանդես չեն եկել Ադրբեջանի այդ քայլի քննադատությամբ: Նրա կարծիքով, դա պայմանավորված է այդ երկրների շահերով և Բաքվի հետ հարաբերությունները չփչացնելու իրենց իշխանությունների ցանկությամբ: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի: Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |