Երևանյան 6-րդ երաժշտական միջազգային փառատոնը բացված է11 սեպտեմբերի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացվեց Երևանյան 6-րդ երաժշտական միջազգային փառատոնը: Առաջին համերգը նվիրված էր դիրիժոր Օհան Դուրյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի բացման համերգին հնչեցին Ալ. Հարությունյանի Տոնական նախերգանքը, Հայդնի Թավջութակի կոնցերտը (մենակատար Ալեքսանդր Չաուշյան), Հարությունյանի Շեփորի կոնցերտը (մենակատար Սերգեյ Նակարյակով, նվիրվեց Ալ. Հարությունյանի հիշատակին): Համերգը եզրափակվեց Բերլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիայով» և նվիրվեց անվանի հայ դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին: Նվագախմբի կազմում իր առաջին ելույթն ունեցավ իսպանացի գալարափողահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսը, ով համերգի վերջում զրուցեց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ և կիսվեց իր տպավորություններով: «Առաջին համերգս նվագախմբի հետ իրոք հրաշալի անցավ: Այն շատ հագեցած էր և լավը: Կարծում եմ, մենք շատ լավ կաշխատենք իրար հետ»,-խոստացավ Էնրիկը: Փառատոնի ընթացքում կլինեն նաև երկու հատուկ նշանակության երեկոներ. սեպտեմբերի 29-ին տեղի կունենա համերգ` նվիրված Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, իսկ սեպտեմբերի 20-ին ծրագրված համերգը նվագախումբը կնվիրի ՀՀ անկախության 21-ամյակին: Կնշվի նաև ջութակահար Ռուբեն Ահարոնյանի 65-ամյակը: Ավելի քան մեկ ամիս տևող ամենամյա փառատոնային ծրագիրը ներառում է 11 սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ` միջազգային բարձր վաստակ վայելող արտասահմանցի արտիստների, ինչպես նաև Ֆիլհարմոնիկի առաջատար երաժիշտների մենակատարությամբ: Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |