Սիրիայի ճակատագիրը փորձում են լուծել Կահիրեում

Սիրիայի ճակատագիրը փորձում են լուծել Կահիրեում

PanARMENIAN.Net - Կահիրեում սկսվել է չորս իսլամական պետությունների՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ու Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որոնք կազմում են «Իսլամական քառյակը»: Հանդիպումը նվիրված է Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծմանը:

Խորհրդակցությունն անցնում է Եգիպտոսի Դիվանագիտական ակումբում, պետությունները ներկայացված են ԱԳՆ օգնականների մակարդակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ եգիպտական աղբյուրների վրա հղումով:

Ըստ աղբյուրների, «Իսլամական քառյակը» սատարել է Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ նոր դեսպանորդ Լահդար Բրահիմին և կողմ է հակամարտության կարգավորմանը քաղաքական միջոցներով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---