Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում դիմավորել են օլիմպիական չեմիպիոն Արսեն Գալստյանին

PanARMENIAN.Net - Ներքին Կարմիրաղբյուր գյուղում այսօր հանդիսավոր կերպով դիմավորել են օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանին:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը :

Նա նշեց, որ Արսեն Գալստային հետ հանդիպում էր կազմակերպվել գյուղի դպրոցում, այնուհետև նրանք գնալու են ծաղկեպսակ դնելու զոհված ազատամարտիկների շիրիմներին, ինչպես նաև Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին, որից հետո Արսենը կմասնակցի համագյուղացիների կազմակերպած խնջույքին :

Հիշեցնենք, որ ձյուդոիստ Արմեն Գալստյանը այս տարվա օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճեց օլիմպիական ոսկին: Նա ծնունդով Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է և , ինչպես նշում են համագյուղացիները, հաճախ է այցելում ծննդավար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---