Բրայզայի արջի ծառայությունը Բաքվին. Նախկին դեսպանը ցրել է ադրբեջանական բանակին օգնություն տրամադրելու միֆը11 սեպտեմբերի 2012 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Դիվանագետներն ու վերլուծաբանները կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում, ղարաբաղյան գործընթացը դուրս կգա փակուղուց, գրում է Reuters-ը: «Ադրբեջանն այժմ չի կարող նվաճել Ղարաբաղը: Ռազմական տեսանկյունից նրանք ի վիճակի չեն դա անել: Չեմ կարծում, որ նրանք կկարողանան գրավել հայերի կողմից վերահսկվող բարձունքները: Դա չափազանց բարդ է»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Յուսիֆ Ագաևը իր հերթին հերքում է երկարատև մարտերի հավանականությունը: «Կարծում եմ, որ մարտերը կարող են տևել մեկ կամ երկու ամիս, այսինքն այնքան, որքան մեր զինված ուժերը կկարողանան պայքարել: Եթե մարտերը ձգձգվեն, ապա կվերածվեն լայնածավալ պատերազմի, որին մասնակցում են ոչ միայն բանակները, այլ նաև հասարակությունները: Չեմ կարծում, որ ադրբեջանական հասարակությունն այժմ պատրաստ է պատերազմի»,-ասել է նա: Ինչպես Բրայզայի, այնպես էլ Ագաևի հայտարարությունները հակասում են ադրբեջանական ղեկավարության և ԶԼՄ-ների պաշտոնական հայտարարություններին: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իշխանությունները` սկսած նախագահից, չեն հոգնում կրկնել, որ ադրբեջանական բանակը տարածաշրջանի «ամենահզոր բանակն է», որի համար բացարձակապես դժվար չէ գրավել Ղարաբաղը և անգամ Հայաստանը: Հաճախ շեշտը դրվում է սպառազինության այն հսկայական ծավալի վրա, որը գնում և արտադրում է Ադրբեջանը, ինչպես նաև ադրբեջանական զինվորների «պրոֆեսիոնալիզմի»: Ինչպես երևում է ադրբեջանցիների մեծ բարեկամ Բրայզայի խոսքից, ամեն ինչ իրականում այդպես չէ: Իսկ ահա ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ադրբեջանական հասարակությունը մեկ մարդու նման պատրսատ է պատերազմի, յուրաքանչյուրը պատրաստ է զոհել իրեն, իր հարազատներին, միայն թե հայի արյուն թափի: Ինչպես վկայում են Ագաևի խոսքերը, այստեղ ևս ամեն ինչ այդպես չէ: Ի դեպ, միջազգային փորձագետները, այդ թվում` թուրքերը, խոստովանել են, որ ամենամարտունակ, թեև թվաքանակով ոչ այնքան մեծ բանակը տարածաշրջանում հենց ՀԱյաստանի Զինված Ուժերն են: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |