Էդուարդ Բագիրով. Կան ադրբեջանցիներ, ովքեր «հայ» բառին ինչ-որ անմարդկային, կենդանական արձագանք են տալիս

Էդուարդ Բագիրով. Կան ադրբեջանցիներ, ովքեր «հայ» բառին ինչ-որ անմարդկային, կենդանական արձագանք են տալիս

PanARMENIAN.Net - «Հունգարիան առհասարակ երկիր չէ, մի աննշան կետ քարտեզի վրա»,- Russia.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է գրող Էդուրադ Բագիրովը: Գրողին ամենաշատը վիրավորում է այն, որ Սաֆարովին, ով գիշերը սողոսկել է քնած մարդու սենյակ և կացնահարել նրան, դարձրել են հերոս, ադրբեջանցիների պարծանք:

«Իմ ազգը նման պարծանք ունենալ չի կարող: Ես դա անգամ քաջագործություն էլ չեմ համարում: Տղամարդու պես վեր կենայիր, գնայիր մարտադաշտ կռվեիր: Իսկ նա մեկնել է Եվրոպա, մտել քնած մարդու սենյակ և կացնահարել վերջինիս: Սա ոչ մի հերոսություն էլ չէ: Եվ այն, որ նրան այժմ Ադրբեջանում հերոսացնում են, ինձ` որպես մարդու, վիրավորում և նվաստացնում է: Դա ուղղակի սարսափելի է»:

Նա նշել է նաև, որ կան ադրբեջանցիներ, ովքեր «հայ» բառին ինչ-որ անմարդկային, կենդանական արձագանք են տալիս: Ըստ Բագիրովի, դա իր համար շարունակում է ֆենոմեն մնալ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---