Մարատ Հակոբյան. Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները սկսել են դրսևորվել հենց Ադրբեջանի ներսում

Մարատ Հակոբյան. Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները սկսել են դրսևորվել հենց Ադրբեջանի ներսում

PanARMENIAN.Net - Դժվար թե որևէ երկրում, որն ունի պետականության ավանդույթներ, որտեղ հարգում են զինվորական պատիվը և սխրագործությունը, կարողանային արդարացնել, և ավելի սարսափելի, հերոսացնել մարդասպանին, ով կյանքից զրկել է քնած մարդուն: Այս մասին «ՖրԱզա-ին» տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինական Analitika.at.ua տեղեկատվական-վերլուծական գործակալության ղեկավար Մարատ Հակոբյանը:

Փորձագետի խոսքով, քնած մարդուն կացնահարողին արդարացնելը հայերի դեմ հանցագործությունների շղթայի մի օղակն է, որոնք սկսվել են Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այս նախկին խորհրդային հանրապետության այլ հայաբնակ քաղաքներում:

«Հայատյացությունը, որը պետական մակարդակում իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, անկառավարելի է դառնում, և դա վատ է ոչ միայն հայերի համար, ում դեմ տրամադրում են ադրբեջանցիներին: Այս երկրում արդեն այնքան ատելություն է կուտակվել հարևան ժողովրդի նկատմամբ, որ այդ քաղաքականության հետևանքները սկսել են դրսևորվել հենց Ադրբեջանի ներսում. հասարակությունում ագրեսիայի մակարդակը բավականին բարձր է, աճում է հանցագործությունների թիվը, մեծ է ինքնասպանությունների թիվը: Բազմաթիվ երկրների փորձագետներ նկատել են, որ ադրբեջանի պետականությունը կառուցված է նավթի և «կորցրած տարածքները վերադարծնելու» կպչուն մտքի վրա: Ըստ էության սա աղքատ բնակչությամբ հարուս երկիր է, որտեղ պետական մակարդակում չի ընդունվում այլակարծությունը»,-ընդգծել է Մարատ Հակոբյանը:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---