ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ 1 մարտի 2005 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը նախատեսում է բազմաթիվ միջոցառումներ անցկացնել: Այս մասին Երեւանում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Մասնավորապես, նրա խոսքերով` ապրիլի 17-19-ը Բրյուսելում հայկական սփյուռքի ներկայացուցիչների եւ հանրահայտ գիտնականների ու փորձագետների մասնակցությամբ կկայանա կլոր սեղան` «Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» թեմայով, որը կդառնա 2004 թվականի մայիսի 6-7-ը Երեւանում կազմակերպված «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում» խորհրդաժողովի տրամաբանական շարունակությունը: Նախատեսված է նաեւ լուսանկարների ցուցահանդես, վավերագրական ֆիլմերի դիտում, գրքերի հրապարակում: «Արտասահմանյան մամուլում կհրապարակվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածներ, «Հիշողություն մոռացության դեմ» պատկերազարդ ամսագիրը հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով»,- տեղեկացրել է Ա.Աբրահամյանը: Նրա խոսքերով` մի քանի ռուսաստանյան կուսակցությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` Հայոց ցեղասպանության հարցին ծանոթանալու համար գրասենյակներ բացել Բրյուսելում, Փարիզում, Ժնեւում եւ Լոնդոնում: «Մենք ցանկանում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել Մոսկվայի Հաղթանակի զբոսայգու կենտրոնում: Ողբերգական տարեդարձը կնշվի նաեւ ՌԴ Պետդումայում եւ Դաշնային խորհրդում: Ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքներով կկազմակերպվեն քննարկումներ»,- նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահը: Ընդսմին Ա. Աբրահամյանը մատնանշել է Հայաստանի իշխանությունների պասսիվությունը սփյուռքի եւ, մասնավորապես, Միության հետ համագործակցությունում, որը «չի կարող հանգեցնել լավ արդյունքների»: «Հայաստանի իշխանությունները չունեն հստակ նշված գործողությունների ծրագիր սփյուռքի հետ: Եթե դա լինի, ապա համագործակցության արդյունավետությունը բավականին կմեծանա»,- հայտարարել է Արա Աբրահամյանը` նշելով, որ «նա Հայաստանի իշխանությունների հետ տարաձայնություններ չունի»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |