Վերահսկիչ պալատը խախտումներ է գտել ՀՀ ԿԳՆ պետական կոմիտեում![]() 11 սեպտեմբերի 2012 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի նիստին ներկայացրեց քննարկման դրված` ՀՀ վերահսկիչ պալատի 2011թ.-ի տարեկան հաշվետվությունը: Ըստ նրա, ՀԿ-ների հետ համագործակցությունը որոշ առումով խնդրահարույց է, քանի որ նման համագործակցությունն օրենքով դեռ հստակեցված չէ: Զաքարյանը նաև նշեց, որոր նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է ԱԺ-ի հետ գործակցության ծրագիր հաստատել: Վերահսկիչ պալատը խախտումներ է գտել ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կոմիտեում արված ստուգումների արդյունքում: Ըստ նրա, այս ոլորտում հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման ծրագրերը ֆինանսավորվում են, սակայն անտեսվում է փորձաքննական գործընթացը։ Կոմիտեն ֆինանսավորել է ոչ պետական կազմակերպություններ, իսկ թեմատիկ ծրագրերի համար հատկացված միջոցները ծախսվում են այլ նպատակներով։ Իշխան Զաքարյանը նշեց, որ բացի այդ, մոտ 235 հազ. դրամի ֆինանսական այլ բնույթի խախտումների օրինակներ կան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |