ԱՄՆ-ն վերականգնում է կարգուկանոնը՝ Լիբիայում իր հյուպատոսության վրա հարձակումից հետո

ԱՄՆ-ն վերականգնում է կարգուկանոնը՝ Լիբիայում իր հյուպատոսության վրա հարձակումից հետո

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտում է հարձակումը Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա և աշխատում է Լիբիայի իշխանությունների հետ կարգ ու կանոնի վերականգնման ուղղությամբ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Զինյալները, որոնք բողոքում են ԱՄՆ-ում թողարկման պատրաստավող Մուհամմեդ մարգարեի մասին ֆիլմի դեմ, որն, ըստ նրանց, արատավորում է մարգարեի անունը, երեքշաբթի գնդակոծել է Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության շենքը ականանետներից, զոհվել է հյուպատոսության աշխատակիցներից մեկը:

«Մենք հաստատում ենք, որ մեր հյուպատոսությունը Բենգազիում ենթարկվել է գրոհայինների հարձակման: Մենք աշխատում ենք Լիբիայի իշխանությունների հետ կարգ ու կանոնը վերականգնեւո համար: Մենք դատապարտում ենք մեր դիվանագիտական առաքելության դեմ ուղղված այս հարձակումը»,-հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել է հյուպատոսության վրա գրոհի արդյունքում պետդեպարտամենտի աշխատակիցներից մեկի մահվան փաստը: «Ոմանք փորձում են արդարացնել այս դաժանությունը, ասելով, թե սա պատասխան է ինտերնետում զետեղված սադրիչ նյութերին: Սակայն թույլ տվեք պարզ արտահայտվել. Նման բնույթի դաժան գործողությունները երբեք չեն կարող արդարացվել»,-հայտարարել է Քլինթոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---