Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ առևտրի նախարարության տվյալների ֆոնին![]() 12 սեպտեմբերի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները սեպտեմբերի 11-ի սակարկությունների արդյունքում բարձրացել են հունիս ամսին ԱՄՆ արտաքին առևտրի հավասարակշռության վիճակագրության հրապարակման ֆոնին, ինչպես նաև տնտեսության հետագա խթանման իշխանությունների պատրաստակամության մասին Չինաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունների, վկայում են բորսաների տվյալները: Ամերիկյան WTI թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին բարձրացել է 0,63 դոլարով կամ 0,7 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 97,17 դոլար: Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,59 դոլարով կամ 0,5 տոկոսով` հասնելով 1 բարելի համար 115,4 դոլարի: Չինաստանի պետխորհրդի ղեկավար Վեն Ցզյաբաոյի հայտարարություններն այն մասին, որ ՉԺՀ տնտեսական աճի տեմպերն աստիճանաբար կայունանում են, դրական են ընդունվել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |