«Ժողովուրդ». Ինչու՞ հենց Հայրապետյանը չի հերքում Ծառուկյանին «Դոդի Գագո» անվանելու փաստը![]() 12 սեպտեմբերի 2012 - 10:13 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի՝ «Նուվել դ՚Արմենի» պարբերականին տված հարցազրույցը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում: «Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ ի թիվս այլ հայտարարությունների, Հայրապետյանը Գագիկ Ծառուկյանին մեղադրել էր իր դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ ու նրան հիշատակել մականունով` «Դոդի Գագո»: Հետո այդ լուրը հերքվեց, բայց ոչ թե Հայրապետյանի, այլ ԲՀԿ-ականների կողմից: Հայրապետյանն այս առնչությամբ շարունակում է լռություն պահպանել` անուղղակի հաստատելով իր խոսքերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` անձամբ Հայրապետյանը չի հերքում այս ամենը, քանի որ նրան բացատրել են, որ այդ դեպքում պարբերականն իրավունք կստանա հրապարակել նաև ձայնագրությունը: Եվ այդ զարգացումից խուսափում է ոչ միայն նա, այլև իշխանական բուրգի շատ ներկայացուցիչներ: Նույն աղբյուրների համաձայն` բարձրաստիճան չինովնիկներից մեկը խնդրել է պարբերականի ղեկավարությանը` ոչ մի գնով չհրապարակել ձայնագրությունը, այլապես հետևանքները կարող են արյունալի լինել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |