Ցուկերբերգը «հիասթափեցնող» է անվանել Facebook-ի բաժնետոմսերի անկումը![]() 12 սեպտեմբերի 2012 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը «հիասթափեցնող» է անվանել ընկերության բաժնետոմսերի անկումը, որոնք չորս ամսվա ընթացքում IPO-ի պահից կորցրել են իրենց արժեքի կեսը, հաղորդում է Agence France-Presse-ը: Միաժամանակ, Ցուկերբերգը նշել է, որ չնայած բաժնետոմսերի անկմանը, ընկերությունը մտադիր է «շարունակել ողջ աշխարհի մարդկանց միջև կապեր հաստատելու իր առաքելությունը»: Նա հաղորդել է, որ առաջիկայում Facebook-ը կկենտրոնանա բջջային ծրագրերի ոլորտում զարգացման վրա, և այդ քայլը թույլ կտա զգալի շահույթ ստանալ: ՆԱՍԴԱՔ բորսայում Facebook-ի բաժնետոմսերի սկզբնական տեղակայումը կայացել է 2021-ի մայիսի 18-ին մեկ հատի համար 38 դոլարով: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |