ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԹՈՂԱՐԿՎԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇ ԵՎ ԾՐԱՐ 1 մարտի 2005 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձի կապակցությամբ մինչեւ ապրիլ Հայաստանում կթողարկվեն նամականիշ եւ ծրար ( շրջանառության մեջ կդրվի միայն առաջին օրը) ջարդված խաչքարի պատկերով, տեղեկացնում է «Արմենպրեսս» գործակալությունը: «Նամականիշ» կազմակերպության փոխտնօրեն Կորյուն Կիրակոսյանի խոսքերով` նամականիշների տպաքանակը կկազմի 40 հազար նմուշ, իսկ ծրարներինը` 700: Այս տարի «Նամականիշը» կթողարկի նամակնիշների ամբողջ մի սերիա` ի պատիվ տարեդարձերի եւ նշանավոր օրերի, մասնավորապես, նվիրված նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակին, գրող Հրանտ Մաթեւոսյանի 70-ամյակին, հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակին, Անանիա Շիրակացու 1400-ամյակին, ռեժիսոր Վարդան Աճեմյանի 100-ամյա հոբելյանին, դերասան Մհեր Մկրտչյանի 75-ամյակին: Նախատեսված է նաեւ հայկական խոհանոցին, Մայրության օրվան, Մեծ հայրենական պատերազմի 60-ամյակին, Հայաստանի ֆլորային ու ֆաունային նվիրված նամականիշների թողարկում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |