Բոննի երկու թատերախմբեր ելույթ կունենան Երևանում12 սեպտեմբերի 2012 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Գերմանական Բոնն քաղաքի Euro Theater Central Bonn թատերախումբը, իսկ սեպտեմբերի 16-ին Cernä & Vanek Dance ժամանակակից պարի թատրոնը ելույթ կունենան Երևանի մնջախաղի պետական թատրոնում: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, սեպտեմբերի 10-17-ը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում է Բոննի քաղաքապետարանի պատվիրակությունը և մշակութային խումբը (թվով 10 մարդ) Բոննի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Անդրեաս Լյոշի գլխավորությամբ: Նախատեսվում է, որ Անդրեաս Լյոշը կհանդիպի Հայաստանի մշակութային դաշտի հեղինակավոր կազմակերպությունների և գործիչների հետ: Կազմակերպիչների կարծիքով ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ծանոթացնել հայ հանդիսատեսին Գերմանիայի ժամանականից թատերական արվեստին, զարգացնել հայ-գերմանական մշակութային համագործակցությունը, ինչպես նաև հիմք դարձնել Բոննի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կայուն համագործակցություն ծավալելու համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |