Արման Մելիքյանը չի կարծում, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կհանգեցնի պատերազմի![]() 12 սեպտեմբերի 2012 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավարը մեկնաբանել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջարկը Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին: Նրա խոսքով, նա միանշանակ «կողմ» է Արցախի ճանաչմանը, բայց կարծում է, որ այդ գործընթացը պետք է միաժամանակ ընթանա բանակցային գործընթացի հետ: Մելիքյանը նաև հավելել է, որ չի կարծում, թե Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կհանգեցնի պատերազմի: Միաժամանակ, նա նշել է, որ երբ որոշ քաղաքական ուժեր խորհրդարանում քննարկման են դնում այդ հարցը, իմանալով, որ այն հիմա չի ընդունվի, ապա դրանով հանդերձ նրանք նվազեցնում են այդ հարցի լրջությունը: Մելիքյանի խոսքով, ԼՂՀ ճանաչման հարցում հայկական իշխանությունների դիրքորոշումը պայմանավորված է այդ քայլի համար միանձնյա պատասխանատվություն չվերցնելու ցանկությամբ: Որպես նման սխալ մոտեցում նա բերել է Հյուսիսային Կիպրոսի օրինակը, որի հետ Թուրքիան օրինականացրել է երկկողմ հարաբերությունները նրա անկախության ճանաչումից հետո, այդ թվում, նաև ռազմական ոլորտում համագործակցությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |