Թուրքագետ. Թուրքիան Ասադի տապալումով կմեծացնի ազդեցությունը տարածաշրջանում![]() 12 սեպտեմբերի 2012 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան, ի սկզբանե, կողմ է եղել Ասադի ռեժիմի տապալմանը, քանի որ այսպիսով կարող է մածացնել իր դերակատարությունը ողջ տարածաշրջանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով թուրք-սիրիական հակամարտության մասին՝ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` հավելելով, որ հենց այդ պատճառով է Թուրքիան հաճախ հրահրում ՆԱՏՕ-ին. «Եթե տապալմանը մասնակցի նաև Թուրքիան, և նոր իշխանության ներսում լինեն թուրքամետ ուժեր , ապա Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջոնում ավելի կմեծանա» : Ասուլիսի մյուս բանախոս արաբագետ Հայկ Քոչարյանը Սիրիայի իրավիճակի երկու հանգուցալուծում է տեսնում: Առաջինը, ըստ արաբագետի, լիբանայան սցենարն է, երբ քաղաքացիական պատրազմը կշարունակվի շատ երկար: Իսկ երկրորդ սցենարը, ըստ արաբագետի, սոմալիականն է, երբ երկիրը բաժանված է զինված բրիգադների և ըստ էության անարխիա է տիրում. «Սիրիայի դեպքում ես սակայն բացառում եմ երկրորդ տարբերակը, քանի որ սիրական արժեքային համակարգը թույլ չի տա այդ սցենարը» : Խոսելով թուրքական կողմի հայտարարությունների մասին, թե Թուրքիան կընդունի սիրիահայերին, թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշեց. «Թուրքիան շահագրգռված է հայկական բոլոր համայնքների լուծարամամբ, քանի որ նրանք ցեղասպանության անմիջական ժառանգներն են, այդ պատճառով էլ նման կերպ է իրեն պահում»: Թուրքագետը , սակայն, նշում է, որ սիրաիահայերը ոչ մի դեխքում չեն գնա Թուրքիա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |