2012-ի հունիսին տարեսկզբի համեմատ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները 2.4 տոկոսով աճել են12 սեպտեմբերի 2012 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսական կայունության տեսանկյունից առանձնակի ուշադրություն է դարձվում նաև անշարժ գույքի շուկայի զարգա- ցումներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են անդրադառնալ ֆինանսական համակարգի կայուն գործունեու- թյան վրա: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հաշվետվությունում, հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերը շարունակել են տրամադրել հիփոթեքային վարկեր անշարժ գույքի շուկայական արժեքի 60 - 80%-ից ոչ ավելի, որի արդյունքում անշարժ գույքի գների տատանումներով պայմանավորված ռիսկերը ֆինանսական կայունության տեսանկյունից նշանակալի չեն եղել: 2012 թ. հունիսին, տարեսկզբի համեմատ, արձանագրվել է Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների 2.4% աճ: Ընդ որում` վերոնշյալ աճը պայմանավորվել է բոլոր, հատկապես Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում բնակարանների գների աճով` համապատասխանաբար 3.4%-ով և 3.3%-ով: Այնուհանդերձ, 2012 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակա- հատվածի համեմատ, Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները նվազել են 1.9%-ով: Գների նվա- զումն ուղեկցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի քանակի նվազմամբ: Գների նվազմանը զուգընթաց, նվազել է նաև անշարժ գույքի առաջարկը, ինչը որոշակիորեն զսպել է գների հետագա նվազումը: 2012 թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, անշարժ գույքի հետ կապված շինարա- րության ծավալները նվազել են 3.8%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում 6.5%-ով աճել են վարկային հաստատությունների կողմից բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարությանն ուղղված վարկավորման ծավալները: Անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի աճի վրա որոշ չափով իր ազդեցությունն է ունեցել նաև հիփոթեքային վարկավորումը, որի նկատմամբ պահանջարկը շարունակում է բավականին մեծ մնալ: Հիփոթեքային շուկայի հետագա ընդլայնմանը կարող են նպաստել տնային տնտեսությունների եկամուտների աճը, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում ընթացող բարեփոխումները: ՀՀ ԿԲ հարցումների համաձայն` առևտրային և վարկային կազմակերպությունները սպասում են հիփոթեքային վարկավորման նկատմամբ պահանջարկի հետագա ակտիվացում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |