Արծվիկ Մինասյանը կոչ է արել բարձրացնել քաղաքական ընդդիմության դերը Վերահսկիչ պալատում![]() 12 սեպտեմբերի 2012 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կոչ է արել իշխանություններին բարձրացնել քաղաքական ընդդիմության դերը Հայաստանի Վերահսկիչ պալատում, ինչն, ըստ նրա համոզման, կհանգեցնի նրա աշխատանքի բարելավմանը: Ըստ Մինասյանի, հասարակության վստահությունը պետության հանդեպ կարելի է վերադարձնել միայն կոնկրետ որոշումներից հետո, որ կկայացվեն Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների մասին աղմկահարույց հայտարարություններից հետո: Մինասյանը նաև նշել է պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների կառավարման անարդյունավետությունը, որի արդյունքում պետությունը նրանցից նվազագույն եկամուտ է ստանում: ՀՅԴ պատգամավորն անդրադարձել է նաև «ՀայՌուսԳազարդի» աշխատանքին, որի 20 տոկոսի սեփականատերը ևս պետությունն է, սակայն, դա չի օգտագործվում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |