Լիբիայի ղեկավարությունը ներողություն է խնդրել ԱՄՆ-ից` դեսպանի մահվան համար![]() 12 սեպտեմբերի 2012 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի Ազգային վեհաժողովի Գերագույն ազգային կոնգրեսի նախագահ Մոհամմեդ ալ-Մահարիֆը ներողություն է խնդրել ԱՄՆ-ից` Բենգազիում այդ երկրի դեսպանի մահվան համար, հաղորդում է Reuters-ը: «Մենք տեղի ունեցածի համար ներողություն ենք խնդրում ԱՄՆ-ից, ժողովրդից և ողջ աշխարհից»,-ասել է նա «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում: Դեսպան Քրիս Սթիվենսը և ամերիկյան ևս երեք դիվանագետներ սեպտեմբերի 11-ին սպանվել են Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա ծայրահեղական իսլամիստների հարձակման արդյունքում: Նախագահ Օբաման կտրուկ կերպով քննադատել է դիվանագետների սպանությունը և հրամայել ուժեղացնել ամերիկյան դեսպանատների աշխատակիցների հսկողությունը ոչ միայն Լիբիայում, այլև ամբողջ աշխարհում: Բացի Բենգազիից, ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը հարձակման էր ենթարկվել նաև Կահիրեում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |