ԱԳ նախարար. Հայաստանը պետք է շարունակի հանդարտ քաղաքականությունը Ղարաբաղի հարցում

ԱԳ նախարար. Հայաստանը պետք է շարունակի հանդարտ քաղաքականությունը Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկել է իշխանություններին, օգտվելով Սաֆարովի գործով պայմանավորված միջազգային հանրության բարենպաստ վերաբերմունքից, բարձրացնել ցեղասպանության հարցը, որ գործել են Ադրբեջանի իշխանությունները Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ: Նա հիշեցրել է, որ հենց ալբանացիների հանդեպ սերբերի գործած ցեղասպանության պատրվակով ճանաչվեց Կոսովոյի անկախությունը:

Ի պատասխան ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ բարենպաստ մթնոլորտը պայմանավորված է ոչ միայն Սաֆարովի գործով, այլ նաև ՀՀ վերջին տարիների արտաքին քաղաքականությամբ:

«Մենք պետք է շարունակենք հանդարտ քաղաքականությունը, որն ըմբռնումով է ընկալվում միջազգային հանրության կողմից»,-ասել է նա: Նա հավելել է, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում համահունչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դիրքորոշմանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---