Նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ցանկանում է «երգել ու պարել» մյուզիքլներում

Նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ցանկանում է «երգել ու պարել» մյուզիքլներում

PanARMENIAN.Net - Հոնգկոնգ կատարած այցի ժամանակ գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտարարել է, որ ցանկանում է «երգել ու պարել» մյուզիքլներում:

«Ես այլևս չեմ ուզում «վատ տղա լինել»: Ես միշտ վատ տղա եմ եղել, որն ուզում էր լավ տղա դառնալ, բայց չգիտեր ինչպես դա անել»,-ասել է նա:

Նախկինում նա մասնակցել է մի քանի հեռուստատեսային բեմականացումների ու նկարահանվել է մի քանի ֆիլմերում: Անցյալ տարի կնոջ Լակիա Սփայսերի հետ նա մասնակցել է արգենտինյան տանգոյի պարային շոուին, իսկ այս տարի մասնակցել է Բրոդվեյի բեմականացմանը «Մայք Թայսոն. Բացարձակ ճշմարտություն» ֆիլմի սցենարով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---