Համացանցում հայտնվել է Green Day-ի նոր ալբոմի 3-րդ սինգլի տեսահոլովակը (վիդեո)

Համացանցում հայտնվել է Green Day-ի նոր ալբոմի 3-րդ սինգլի տեսահոլովակը

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է Green Day ռոք խմբի նոր ալբոմի 3-րդ սինգլի տեսահոլովակը: «Nuclear Family» երգի տեսահոլովակում երաժիշտները ելույթ են ունենում երևակայական հանդիսատեսի առջև: Ամբողջ տեսահոլովակը նրանց երգի փորձն է ներկայացնում:

«Nuclear Family»-ն ռոք-խմբի «Uno!», «Dos!» և «Tre!» եռամաս ալբոմից է, որը Միացյալ Նահանգներում կթողարկվի համապատասխանաբար սեպտեմբերի 25-ին, նոյեմբերի 13-ին և հունվարի 15-ին: Ալբոմի երկու սինգլներ` «Oh Love»-ն ու «Kill The DJ»-ը արդեն ունեն տեսահոլովակներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---