Սեպտեմբերի 25-ին, 4-րդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարը![]() 12 սեպտեմբերի 2012 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ 2012» ֆուտբոլային մրցաշարի մասնակից թիմերի վիճակահանությունը: Մրցաշարին մասնակցում են պետական կառավարման 14 գերատեսչությունների թիմեր, որոնք բաժանված են երկու ենթախմբերի` 7-ական թիմերով: «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը հիմնադրվել է 2009 թվականին: Մրցաշարն անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմիցª ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ, որի կողմից տրամադրում են անհրաժեշտ մարզադաշտերը, մարզագույքը և մրցավարական կազմը: «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարն անցկացվում է 4-րդ անգամ, 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվելու են համապատասխանաբար 600.000 ՀՀ դրամ, 400.000 ՀՀ դրամ և 200.000 ՀՀ դրամ պարգևներով, գավաթներով, մեդալներով և մարզահագուստներով, իսկ խաղերը կայանալու են Երևանի ՙՓյունիկի՚, Աշտարակի և Աբովյանի մարզադաշտերում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |