ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԻՆՏԵՆՍԻՎԱՑՆԵԼ ԵՎՐԱԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ 2 մարտի 2005 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը հանձնարարել է ինտենսիվացնել Եվրամիության հարաբերությունները Վրաստանի,Ադրբեջանի եւ Հայաստանի հետ` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համատեղ գործողությունների պլանների իրականացման միջոցով: ԵՄ գործադիր իշխանության գերագույն մարմինը այս մասին որոշումն ընդունել է չորեքշաբթի` Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում քաղաքական եւ տնտեսական իրավիճակների մասին եվրոպական փորձագետների զեկույցների, ինչպես նաեւ` այդ երկրների հետ ԵՄ երկկողմ հարաբերությունների վերլուծման հիման վրա: Եվրոպական հարեւանության քաղաքականությունը նախատեսում է ԵՄ հարեւանների հետ էլ ավելի առաջընթաց հարաբերություններ, քան գործընկերության եւ համագործակցության մասին երկկողմ համաձայնագրերն են, մասնավորապես, առավել սերտ տնտեսական ինտեգրացիա եւ խորացված քաղաքական համագործակցություն: Այժմ Եվրահանձնաժողովի հանձնարարականների գնահատականը պետք է տա ԵՄ Խորհուրդը:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |