Ֆիլիպպ Լեֆորը Սաֆարովի ազատման մասին. ԵՄ-ն քննադատում է քայլերը, որոնք խաթարում են հակամարտող կողմերի միջև վստահությունը![]() 12 սեպտեմբերի 2012 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին և ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետևանքով առաջացած իրավիճակին, այդ կապակցությամբ միջազգային հանրության արձագանքներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բազմաթիվ երկրների, միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում` եվրոպական մի շարք կառույցների կողմից Ադրբեջանի իշխանությունների` մարդասպան Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման ուղղությամբ քայլերը միանշանակ և խստորեն դատապարտող հայտարարությունների համար: Նախագահը, միաժամանակ, անընդունելի և անհասկանալի է համարել որոշ իբր «հավասարակշիռ», իսկ էության մեջ՝ զարհուրելի այդ արարքին բոլորովին անհամարժեք արձագանքները: Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպանի հերոսացումը, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, արժանի է անվերապահ դատապարտման հատկապես ԵՄ մեր գործընկերների կողմից: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո մեկնելու է Բաքու և ադրբեջանական իշխանությունների վերոհիշյալ քայլի կապակցությամբ ակնկալում է պարզաբանումներ ստանալ նրանցից: Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ն դատապարտում է ԼՂ հակամարտության կողմերի միջև փոխվստահությունը վնասող նման քայլը և հակամարտության կարգավորման գործընթացում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը խոսել է նաև Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացման ու Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին աջակցության պատրաստակամության մասին: Նա նշել է, որ աջակցության նպատակով արդեն իսկ աշխատանքներ են սկսել միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի համար դոնորների կոնֆերանս կազմակերպելու ուղղությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |