Ռոսկոսմոսը ծրագրում է մշակել տիեզերական աղբի հեռացման համակարգ

Ռոսկոսմոսը ծրագրում է մշակել տիեզերական աղբի հեռացման համակարգ

PanARMENIAN.Net - Ռոսկոսմոսը ծրագրում է մշակել տիեզերական աղբի հեռացման համակարգ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է Ռոսկոսմոսի ղեկավար Սերգեյ Սավելևը` սեպտեմբերի 12-ին ելույթ ունենալով «Եվրոպան տիեզերքում` խնդիրներ ապագայի համար» միջազգային կոնֆերանսին: Վերջինս ընթանում է Բեռլինում` ILA-2012 ավիացիոն-տիեզերական ցուցահանդեսի շրջանակներում:

Սավելևի խոսքով, ակտիվացել է Ռուսաստանի և Եվրոպայի համագործակցությունը ֆունդամենտալ տիեզերական հետզոտությունների ոլորտում:

Հարկ է նշել, որ տիեզերական աղբին հետևելու ռուսական ծրագրին մասնակցում է նաև Բյուրականի աստղադիտարանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---