Հալեպահայ. Այժմ իշխանական օդուժը կրակահերթի տակ է պահում Նոր Գյուղը, որտեղ հաստատվել են ապստամբները12 սեպտեմբերի 2012 - 23:39 AMT PanARMENIAN.Net - Հալեպում մարտերը մեկնարկել են երեկ երեկոյան, ինչի արդյունքում էլ մեր հայրենակիցները օդանավակայանի ճանապարհին ընկել էին կրակահերթի տակ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, փոխանցելով հալեպաբնակ իր աղբյուրի խոսքերը: «Ասում է` երեկ երեկոյան 7 հայ են սպանել, բոլոր հիվանդանոցներում մեր հայրենակիցներն են, նրանք էլ վիրավորվել են: Շատ վատ է վիճակը, չգիտեն` ինչ է կատարվում, հայերի համար շատ վտանգավոր վիճակ է Հալեպում»,- ասաց Ադամյանը: Նա տեղեկացրեց նաև, որ իրավիճակը լարված է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասում: «Հալեպահայի խոսքով՝ այժմ իշխանական օդուժը կրակահերթի տակ է պահում Նոր Գյուղը, որտեղ հաստատվել են ապստամբները: Յուրաքանչյուր րոպեն իրենց համար կարող է ճակատագրական լինել, ուստի միայն աղոթում են՝ հուսալով, որ լավ կլինի», - հավելեց Ադամյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |