Սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ռեժիսորն իսրայելցի չէ, վստահեցնում է ֆիլմի խորհրդատուն![]() 13 սեպտեմբերի 2012 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի նկարահանումներին մասնակցած խորհրդատուն հերքում է ֆիլմի ռեժիսորի իսրայելական ծագման մասին լուրերը: Ֆիլմը բողոքի ալիք է բարձրացրել մի շարք մահմեդական երկրներում և հանգեցրել Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության, գրում է Hollywood Reporter-ը: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», չորեքշաբթի Սեմ Բեյսիլ կեղծանունով հանդես եկող ռեժիսորը պատմել է Wall Street Journal թերթին, որ «100 հրեաներից» մոտ 5 մլն դոլար է ստացել ֆիլմի նկարահանման համար և որ ինքը ևս իսրայելցի է: Բեյսիլը նաև հայտարարել է, որ իսլամը քաղցկեղ է, սակայն, միևնույն ժամանակ, դասել է ֆիլմը քաղաքականների, ոչ թե կրոնականների շարքին: WSJ-ն նաև հայտնել է, որ ֆիլմը ստեղծվել է պաստոր Թերի Ջոնսի ակտիվ մասնակցությամբ, որը սկանդալային ճանաչում ստացավ Ղուրանի մի քանի հրապարակային հրկիզումներից հետո: Atlantic պարբերականին Բեյսիլի խորհրդատու Սթիվ Քլեյնը կասկածի տակ է առել հրեաների ու Ջոնսի անմիջական մասնակցությունը ֆիլմի ստեղծմանը: «Ես քիչ բան գիտեմ նրա մասին: Ես հանդիպեցի նրան, մենք մոտ մեկ ժամ խոսեցինք: Նա իսրայելցի չէ, ոչ: Ես կարող եմ դա վստահ ասել: Իսրայել պետությունն այստեղ կապ չունի, Թերի Ջոնսը կապ չունի»,-մեջբերում է պարբերականը Քլեյնի խոսքերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |