Պենտագոնը երկու էսմինեցներ է ուղարկել դեպի Լիբիայի ափեր![]() 13 սեպտեմբերի 2012 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ երկու ռազմանավ է ուղարկել դեպի Լիբիայի ափեր, հաղորդում է Fox News հեռուստաալիքը` հղելով Պենտագոնում իր աղբյուրներին: Հեռուստաալիքը չի մանրամասնու, թե ինչ նպատակներով են նավերն ուղևորվում դեպի Լիբիա: Հեռուստաալիքի տվյալներով, Պենտագոնը հայտարարել է այդ մասին, Բենգազիում ԱՄՆ դեսպանի սպանությունից մի քանի ժամ անց: Ավելի վաղ ԱՄՆ հայտարարել էր, որ Լիբիա է ուղարկում 50 ծովային հետևազորայինների` դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար: Հեռուստաալիքը ենթադրում է, որ նավերը, որոնց վրա գտնվում են Tomahawk հրթիռներ, կուղղվեն դեպի լիբիական Բենգազի նավահանգիստ: Նախօրեին Բանգազիում ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք դիվանագետներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |