ԲԱՔՎՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է «ՄՈՆԻՏՈՐ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՄՍԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԷԼՄԱՐ ՀՈՒՍԵՅՆՈՎԸ

PanARMENIAN.Net - Բաքվում սպանվել է «Մոնիտոր» ընդդիմադիր ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը»: Ինչպես հաղորդում են Ադրբեջանի իրավապահ մարմինները, Հուսեյնովին սպանել են մարտի 2-ին Բաքվի ժամանակով մոտավորապես 21:00-ին: Հուսեյնովի նկատմամբ մի քանի անգամ քրեական գործեր են հարուցվել, իր գլխավորած հանդեսը դատարանի որոշմամբ տուգանվել է: «Մոնիտոր» ամսագիրը`«ազատ մարդկանց ամսագիրը» վերջերս լույս էր տեսնում չորսհազարանոց տպաքանակով: Նրա հրապարակումների հիմնական թեմաներն էին երկրում հայտնի քաղաքական գործիչների կենսագրությունների ուսումնասիրությունները, հասարակական քաղաքական եւ տնտեսական թեմատիկան: Հանդեսի հիմնադիրն է Աշխարհատնտեսական հետազոտությունների կենտրոնը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---