Գագիկ Ղալաչյան. Հայաստանը մտադիր է բարձրացնել Հունգարիայի և Ադրբեջանի անօրինական գործողությունների հարցը![]() 13 սեպտեմբերի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հունգարիան դեռ շատ անելիքներ ունի, որպեսզի արդարացնի հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին, որն ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ներում էր ստացել: Այդ մասին հայտարարել է Հունաստանում և Կիպրոսում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը: Նրա խոսքով, Հունգարիան պետք է ներողություն խնդրի համաշխարհային հանրությունից և Հայաստանից ու համապատասխան քայլեր ձեռնարկի Ադրբեջանից ստացված ապտակի առնչությամբ: Հակառակ դեպքում «մենք կառաջարկենք դիտարկել այդ քայլը որպես կանխամտածված գործողություն` ուղղված Հայաստանի դեմ», հաղորդում է Cyprus mail-ը: «Մենք կարծում ենք, որ Սաֆարովին ազատ արձակելով Ադրբեջանը վերջնականապես կորցրեց համաշխարհային հանրության աչքերում հուսալի գործընկեր երևալու շանսերը: Մենք հուսով ենք, որ համաշխարհային հանրությունը վերջապես վերջ կդնի «կեղծ արդարության» իր քաղաքականությանը և աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է հայ դիվանագետը, հավելելով, որ միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը, ԵՄ-ը, ԵԽ-ը, ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ դատապարտել են Ադրբեջանին և իրենց աջակցությունը հայտնել Հայաստանին: «Բայց դա գործընթացի սկիզբն է: Հայաստանն օրինական հիմունքներով մտադիր է բարձրացնել այդ հարցը «իրավասու մարմիններում»,- ասել է Գագիկ Ղալաչյանը: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները: Կուսակցության նիստի ժամանակ Օրբանը հայտարարել է, որ կուսակցության գործընկերները և խորհրդականները բազմիցս նախազգուշացրել են նրան նման քայլի վտանգավորության մասին, բայց հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների կողմը` Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուներ ապահովելու համար: Օրբանը խոստովանել է, որ իմացել է հնարավոր հետևանքների մասին, բայց ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհվի մի քանի ամիս անց «առողջական պատճառներով»: Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշտերհազին իր երկրի վարչապետին անվանել է «բարոյապես սնանկ» և կոչ արել հրաժարական տալ: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |