2014-ի ֆուտբոլի ԱԱ թալիսմանը դարձել է զրահամորթը![]() 13 սեպտեմբերի 2012 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայում կայանալիք < b>2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանը կլինի զրահամորթը: Նրա պատկերը հաստատել է ՖԻՖԱ-ն, հաղորդում է ԱԱ պաշտոնական կայքը: Թալիսմանի անունը կընտրվի ինտերնետ քվեարկության արդյունքում: Որպես Մունդիալի թալիսման զրահամորթն ընտրելու նախաձեռնությամբ հանդես է եկել երկրի բնապահպանական կազմակերպություններից մեկը: Հարավային Ամերիկայում բնակվող զրահամորթները գտնվում են ոչնչացման եզրին: Թալիսմանի պաշտոնական շնորհադեսը պետք է կայանա սեպտեմբերի 16-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |