Սուրեն Ալոյան. Dasaran.am-ում գործում է օնլայն հոգեբանի ծառայություն, որը բավական պահանջված է13 սեպտեմբերի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն այսօր ներկայացրեց ծրագրի էությունն ու գործառույթները: «Dasaran.am» կրթական ծրագիրն ունի երկու նպատակ: Առաջինը էլեկտրոնային մատյանի գաղափարն էր, որ ներդրվել է արդեն 7 մարզերում: Յուրաքանչյուր ծնող, ուսուցիչ, տնօրեն կարողանում է աշխատել մի համակարգում: Ծնողը տեսնում է իր երեխայի գնահատականները, դիտողությունները, զգուշացումները, քառորդում սպասվող գնահատականները: Ներդրված համակարգը թույլ է տալիս ցանկացած պահին տեսնել աշակերտի գնահատականների միջին թվաբանականը, բավական է, որպեսզի ուսուցիչը գնահատականներն անցկացնի նաև էլեկտրոնային մատյանում: Երկրորդ նպատակը առաջին հայկական կրթական սոցիալական ցանցի գաղափարն է: Այսօր կան մի շարք սոցիալական ցանցեր, որտեղ աշակերտները ոչ մի կրթական ծրագրերում չեն ներգրավվում: Dasaran.am-ում ներդրվեցին ուսուցողական խաղեր: Կա նաև օնլայն հոգեբանի ծառայություն, որի էջը շատ ակտիվ է, հարցերը բազմաթիվ են` կախված երեխաների տարիքից: Ալոյանը տեղեկացրեց, որ վերջերս ՀՀ ԿԳՆ և Ոստիկանության հետ համատեղ dasaran.am-ն իրականացնում է «Ավտոդպրոց» ծրագիրը, որով դպրոցականին պատրաստում են ընդհուպ մինչև վարորդական իրավունքի ստացումը: Dasaran.am-ն ունի 3 տարվա պատմություն և գործում է ՀՀ ԿԳՆ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: «Այսօրվա դրությամբ կրթական ծրագրում ընդգրկված է 352 դպրոց, գրանցված է մոտ 160 հազ. աշակերտ և մեկական ծնող»,- նշեց ծրագրի հիմնադիրը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |