Բելա Բուգար. Հունգարիայի կառավարությունը կորցրել է վստահությունը13 սեպտեմբերի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունը ներկայացնում է Սլովակիայի Ազգային Խորհուրդի Հունգարական Միավորված Կուսակցության /MOST-HIT/ նախագահ Բելա Բուգարի արձագանքն ադրբեջանցի մարդասպանի արտահանձման կապակցությամբ, որը նա արտահայտել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում: MOST-HIT պառլամենտական ընդդիմադիր կուսակցության նախագահ պարոն Բելա Բուգարը զարմանք և վրդովմունք է հայտնում Հունգարիայի վարչապետ Վ. Օրբանի կողմից կատարած քայլի շուրջ և խստիվ դատապարտում է այն: Միաժամանակ պարոն Բուգարը վրդովմունք է հայտնում հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու կապակցությամբ: Ըստ պարոն Բուգարի Ադրբեջանի նախագահն իր նմանը չունեցող խայտառակ քայլով մեծ հարվածի տակ է դրել Հունգարիայի ողջ կառավարության հեղինակությունը և վարկաբեկել ողջ աշխարհի առջև: ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանի այն հայտարարությանը, թե պատմության մեջ իր նախադեպը չունեցող պետական կոռուպցիային կարելի է ավելացնել նաև լուրջ կասկածներ, որ տեղի է ունեցել նաև Հունգարիայի կառավարության որոշ պաշտոնական գործիչների ու հատկապես վարչապետ Վիկտոր Օրբանի անձնական շահագրգռվածության, ընդհուպ կաշառակերության թողտվություն, պարոն Բելա Բուգարը հայտարարեց, որ. ,- հայտարարեց նա և շարունակեց. : Միաժամանակ նշեց, որ վարչապետ Օրբանի կողմից կատարվածն այսպիսի աղմուկ չեր բարձրացնի, եթե Ադրբեջանն իր հանցագործին չհերոսացներ և չխաբեր Հունգարիային, այլ շարունակեր մարդասպանի ազատազրկումն ադրբեջանական բանտում: Արդյունքում, ըստ պարոն Բելա Բուգարի, վաճառվել է արդարադատությունը, հերոսացվել է մարդասպանը, Հունգարիայի կառավարությունը կորցրել է իր վստահությունը և քաղաքակիրթ աշխարհում առաջացել է բացառիկ դատապարտելի նախադեպ, հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |