Հայաստանում տրվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մեկնարկը![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր տրվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մեկնարկը: Ծրագրի շինարարության բացման արարողության ժամանակ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը կարևորեց այս ճանապարհի շինարարությունը, որը Մեղրին` ՀՀ հարավային դարպասը, կկապի Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ, թույլ կտա ՀՀ-ին դառնալ տարանցիկ երկիր: «Սա կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակությունը»,- ասաց Ա. Հովսեփյանը: Ծրագրի բացման արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, շինարարություն իրականացնող` իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության նախագահ Ֆրանիսկո Գարսիան: Իր հերթին ՏԿ նախարար Գ. Բեգլարյանը նշեց, որ այսօր շատ կարևոր օր է, քանի որ իրականացվող ծրագիրը ՀՀ-ում իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է և ունի տնտեսական և պետական մեծ նշանակություն: «Այս ծրագրով ստեղծվելու է 1000-ից ավելի աշխատատեղ»,- ասաց նախարարը` տեղեկացնելով, որ շինարարության ընթացքում օգտագործվելու է միայն հայկական հումք, իսկ դրսից բերվել է նոր տեխնիկա, որը Հայաստանում մինչ այդ չկար: Ծրագրի իրականացման համար Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2009-ին կնքվել է շրջանակային ֆինանսվարորման համաձայնգիր, որով նախատեսվում է 962 մլն դոլարի ֆինասվաորում, որից Ասիական զարգացման բանկի մասը կազմում է 500 մլն դոլար: Այսօր ազդարարված շինարարական աշխատանքները նախատեսում են նաև Երևան-Արտաշատ շուրջ 20 կմ հատվածի լայնացում, ինչպես նաև ճանապարհի ասֆալտածածկի փոխարինում` բետոնայինով: Հավելենք, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարական աշխատանքները իրականացնելու է իսպանական «Izolux Corsan» ընկերությունը: Այսօր ընկերության նախագահ Ֆրանսիսկո Գարսիան, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ միասին մասնակցեցին Աշտարակում «Izolux Corsan» ընկերության գլխամասային գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը: Գարսիան անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանը` նշեց, որ իրենք ծանոթ են տարածաշրջանային կլիմային և գիտեն, ինչ դժվարությունների կարող են հանդիպել շինարարության ընթացքում.«Մենք ամբողջովին պատրաստ ենք իրականացնել այդ ծրագիրը»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |