Ստեփան Սաֆարյան. Սաֆարովին ազատ արձակելու նպատակն էր փոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը![]() 13 սեպտեմբերի 2012 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումով և ներում շնորհելով Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում էին հասնել իրավիճակի սրման, համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելուն, ինչպես նաև Անկարային ներգրավելու միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն: Դրա հետ կապված նա նշել է, որ թեև հայտարարություններ են հնչում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը դադարեցնելու անհրաժեշտության մասին, սակայն Հայաստանը պետք է շարունակի բանակցություններ վարել, քանի որ «բանակցային գործընթացը փակուղի տանելն առիթ կտա խոսել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության մասին, ինչին ցանկանում է հասնել Թուրքիան»: Միաժամանակ, նա նշել է, որ իր խոսքերը չեն նշանակում, որ Հայաստանը չպետք է քայլեր ձեռնարկի բանակցային գործընթացում, սակայն դրանք պետք է լինեն «ոչ թե կոշտ, այլ հստակ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |