Ռոբերտ Քոչարյանը հերքել է Ալիևի բացահայտ սուտը Վարուժան Կարապետյանին ներում շնորհելու վերաբերյալ![]() 13 սեպտեմբերի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից պարզաբանել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հանդիպման ընթացքում արած հայտարարությունը : Ալիևն ասել էր, որ 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված և նույն թվականին Հայաստանին արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի: ՀՀ նախկին նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում . «Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին: Տեղեկատվության համաձայն, այդ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, թե 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված և նույն թվականին Հայաստանին արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի: Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, ով 2001 թվականին ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից և միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության: Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններն»: Հիշեցնենք, որ Վարուժան Կարապետյանը 1985թ. հուլիսի 15-ին Փարիզի Օռլի օդանավակայանում պայթուցիկ է տեղադրել՝ թուրքական ավիաընկերության օդանավը պայթեցնելու նպատակով: Ֆրանսիայում նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման: 18 տարի պատիժը կրելուց հետո 2001թ. ազատ է արձակվել Ֆրանսիայի կողմից, վերադարձել է Հայաստան, բայց ներման չի արժանացել: Վարուժան Կարապետյանը ազատման պահին ոչ թե Հայաստանի, այլ Լիբանանի քաղաքացի է եղել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |