Բրեդ Փիթի ընկերությունը կարող է ստանձնել «IBM-ն ու Հոլոքոսթը» բեսթսելերի էկրանավորումը![]() 13 սեպտեմբերի 2012 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Էդվին Բլեքի «IBM-ն ու Հոլոքոսթը» բեսթսելերի հիման վրա կարող է ֆիլմ նկարահանվել, որով կզբաղվի Բրեդ Փիթի Plan B ընկերությունը, իսկ դերասանը հավանաբար կնկարահանվի գլխավոր դերում: Բլեքն իր աշխատանքում հետազոտում է համակարգչային հսկայի դերը Երրորդ ռեյխի ժամանակ հրեաների ոչնչացման գործում: Գրողին հետաքրքրել է, թե ինչպես նացիստները բարձր ճշգրտությամբ ու արագությամբ նույնականացրել ու հայտնաբերել են հրեաներին: Հակիրճ պատասխանը հետևյալն էր. 1933 թվականին IBM ղեկավար Թոմաս Ուոթսոնը ռազմավարական դաշնք կնքեց նացիստական Գերմանիայի հետ: Մարդահամարի արդյունքները տեսակավորելու համար կիրառվում էին հատուկ քարտեր, որոնց շնորհիվ մարդիկ «տեսակավորվում էին» որոշակի ցուցիչների համապատասխան՝ ըստ մայրենի լեզվի, հավատի, ազգության, մասնագիտության, բնակավայրի: Սցենարի հեղինակը Մարկուս Հինչին է: Ներդրողներին ներգրավելու համար Փիթը որոշել է կատարել դերերից մեկը, թեև Plan B ինսայդերները հերքում են դա, ասելով, որ Փիթը միայն որպես պրոդյուսեր հանդես կգա, հայտնում է kinopoisk.ru-ն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |